Տարվա առաջին երkկենցաղը - Փոքրասիական Գորտ (Rana macrocnemis)

Հայաստանի ցածրադիր գոտում ու միջին բարձրունքներում Փետրվարի երկրորդ տասօրյակում սկսվող Փոքրասիական Գորտի (Rana macrocnemis) զուգավորմամբ ու ձվադրմամբգարունը, սկսվող գարնան առաջին վշաններից են։ Փոքրասիական Գորտին հաճախակի կարելի է հանդիպել ձկներից զուրկ գարմանային ավազաններում ինչպես նաև առագ հոսացող գետերի ու առուների ափամերձ վայրերում։
Գարնան սկիզբը անհամբեր սպասող բնասերների համար Փոքրասիական Գորտի բազմացման օջախների որոնումն ու փաստագրումը, բնության գրկում հայնտվելու հիանալի հնարավորություն է։

Դիտարկումների գրառումն ու փաստագումը շատ կարևոր են տեղեկություննը ուրիշներին հաղորդելու համար։ Այդ նպատակով կարելի է օգտագործել լուցախցիկ, տեսախցիկ ու բլոկնոտ, կամ եթե ունեք սմարտֆոն, ապա կարող եք օգտագործել iNaturalist ծրագիրը՝ ձեր գրառումները, լուսանկարներն ու ձայնագրությունները կատարելու ու հասարակության համար հասանելի դարձնելու համար՝ https://www.inaturalist.org/projects/armenian-citizen-herpetologist-s-atlashttps://www.inaturalist.org/projects/armenian-citizen-herpetologist-s-atlas
Հիշեցում
Անտեսակների վիրուսների, բակտերիաները, սնկերն ու մակաբույցները մի շարք վայրի կենդանիների ու բույսերի ողջ առանձնախմբերի կամ անգամ տարածաշրջանների ներքո, խիստ սպառնալիք են հանդիսանում։

Դրանից բացի բույսերի մի ծարք օտար տեսակների սերմերի տարածումը, կարող է ժամանակի ընթացքում զգալի շեղել կենսավայերի կառուցվածը, ու դարձնել դրան անպիտան մի շաքր այլ տեսակների համար։

Մեզանից յուրաքանչյուրը կարող է զգալի նվազեցնի վայրի կենդանիների Ինֆեկցիոն հիվանդությունների, ինչպես նաև ինվազիվ բույսերի տարածման հավանականությունը, մեր անձնական իրերի մաքրման ու դեզինֆեկցիայի միջոցով։ Այս նպատատակով, տարվա առաջին արշավից առաջ, յուրաքանչյուր արշավի, կամ իրար հետ չկապված վայրերից հեռանալուց կատարեք հետեվյալ գործողությունները։

1․Հեռացրեք հողի, ցեխի, ջրիմուռները, սերմերը և այլ ակնհայտ մնացորդները ձեր կոշիկներից, պարկերից, ցանցերից, կեռերից և այլ դաշտային գործիքներից խոզանակի միջոցով տեղում, յուրաքանչյուր վայրից հեռանալուց առաջ։ Սա կկանխարգելի ոչ միայն մանրեների, այլ նաև բույսերի սերմերի տարածոիմը այլ վայրեր, որտեղ այդ բույսերը տարածված չեն, ու դրանով կնվազեցնի ինվազիվ բույսերի պատահական տարածմանը․
2․ Տուն կամ ճամբար հասնելուց հետո, լվացեք այդ բորոլ հարմարանքների մակերեսները մաքուր ջրով ու թողեք որ չորանան, ցանկալի է արևի տակ։ Այս գործողությունը կհեռանցի արգանական մնաղորդնելի զգալի մասը, ու կնախապատրաստի մակերեսները դեզինֆեկցիայի համար։
3․ Ցանեք դրանց մակերեսին ժավելի 10% լուծույթի ողջ մակերեսը ծածկելու համար բավարար քանակով։ Ու թողեք որ չորանան։
Այս գործողությունը կբերի մանրեների ու մակաբույցների ոչնչացմանը։ Տեղյակ եղեք որ ժավելի ավելի խիտ լուծույթները կարող են վնասել ձեր գործիքներին, նվազեցնելուվ դրանց ծառայության կյանքը։
4․ Եվս մեկ անգամ լվացեք մակերեսը մաքուր ջրով, որպեսզի հեռացնել ժավելի մնացորդները։ Սա կնվազեցնի ինչպես ժավելի երկարատև ազդեցությունը ձեր իրերի վրա, այնպես ել դրա փոխացնումը կենդանիներին հաջորդ անգամ արշավելիս։

Եթե վերը նշված միջոցառումները կատարել ամեն անգամ տեղամասից հեռանալուց հետո, դա կդառնա լավ սովորություն որը կօգնի մմեր բնաշխարի երկարատև պահպամաները հաջողր սերունդների համար։

Մաղթում եմ բոլորին բարի անակնկալներով լի 2021 արշավային տարի։

Posted on February 7, 2021 05:30 PM by ttadevosyan ttadevosyan

Comments

No comments yet.

Add a Comment

Sign In or Sign Up to add comments